Դանիա. ԵԽ-ի նստաշրջանում ավելի սուր կդնենք ռուս-վրացական հարաբերությունների հարցը
Փետրվար 19, 2010թ. 16:21
ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին Դանիայի պատվիրակությունը պատրաստվում է օրակարգում ներառել ռուս-վրացական հարաբերությունների հարցը: Այդ մասին Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դանիայի պատվիրակության ղեկավար Մայք Աստրուպ Ջենսենը: Վերջինս ասել է.«Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի: Միջազգային հանրությունը հետաքրքրված է այդ հարցի լուծմամբ: Եվ մեր այցը Վրաստան նպաստելու է, որպեսզի մենք մոտ ապագայում Եվրոպայի խորհրդի նստաշրջանին ավելի սուր դնենք ռուս-վրացական հարաբերությունների հարցը»,- հայտարարել է Ջենսենը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակությունը քառօրյա այցը Թբիլիսի սկսվել էր փետրվարի 15-ին:
ArmAr.am












