Ռազմական երկխոսություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև
Փետրվար 19, 2010թ. 16:35
Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փետրվարի 22-ին բարձր մակարդակի ռազմական երկխոսություն է տեղի ունենալու Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ:
Եռօրյա նիստի ժամանակ քննարկվելու են երկու երկրների ռազմական ուժերի միջեւ համագործակցության հեռանկարները: Երկխոսությունն ընթանալու է երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում:
Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի նախկին երկխոսությունը տեղի է ունեցել 2008թ. դեկտեմբերին Բաքվում:
ArmAr.am












