Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Անհասկանալի մրցավազք արձանագրությունների շուրջ

Փետրվար 19, 2010թ. 16:20

«Քանի դեռ Թուրքիայի մեջլիսի կողմից չեն վավերացվել  հայ-թուրքական արձանագրությունները` մեր կողմից դրանց վավերցումը կլինի պատասխանատու քայլ: Մինչև այդ քայլին դիմելը, պետք է մի շարք քայլեր կատարենք»: Այս մասին այսօր լրագրողներին  ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Պատգամավորը միաժամանակ փորձել է պարզաբանել` ինչ է հասկանում մի շարք քայլեր ասելով. ըստ նրա, նախ պետք է օրենք ընդունել, որի համաձայն հնարավոր կլինի հետ կանչել ստորագրությունը, սակայն դա բավական երկար գործընթաց է:

«Եթե տեսնենք, որ թուրքական կողմը ձգձգում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, իսկ համաշխարհային հանրությունն էլ ցանկություն ունի տեսնելու, թե երկու երկրներից որ մեկը չի կատարում իր խոստումը, ապա մենք պետք է գնանք այդ ճանապարհով` առաջինը վավերացնենք, այսինքն ցույց տանք միջազգային հանրությունը, որ թուրքական կողմն է խաբում: Սակայն եթե թուրքական խորհրդարանը չվավերացնի, մենք հետ կբերենք մեր ստորագրությունը: Դա մեր ձեռքում է. Ազգային ժողովը համապատասխան օրենք կընդունի ու հարցը կլուծվի»,- պարզաբանել է Մկրտիչ Մինասյանը:

Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ կնշանակի  նախընտրում  ենք վավերացնել Հայաստանի համար  խիստ վտանգավոր  արձանագրությունները միայն մեկ բանի համար, որ միջազգային հանրությանն  ապացուցենք, թե որքա~ն  հնազանդ ենք ու ենթակա…   Բայց արդյո՞ք, նույն միջազգային հանրությունը գնահատում է  հնազանդությունը: Ճիշտ հակառակը:

Ի գիտություն, հնազանդությունը թերևս պատգամավորական, բայց ոչ երբեք  քաղաքական կատեգորիա է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն