ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը հայտնի է
Այսօր տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագիծը։ ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 18 հարց։ ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 77 հարց, միջազգային 26 պայմանագիր։
Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն փետրվարի 22-ի ԱԺ նիստում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ArmAr.am












