Քննարկել ու մերժել են Լարիսա Ալավերդյանի նամակը
Փետրվար 19, 2010թ. 19:55
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը քննարկեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի նամակը, որն առաջարկում էր հանձնաժողովին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և դրան առնչվող արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպել:
Սակայն հանձնաժողովականների մեծ մասը դեմ է արտահայտվել այդ առաջարկին` այն հիմնավորմամբ, որ ընթացող գործընթացներով պայմանավորված վաղաժամ է նման քայլը:
Նաև նշվել է` նպատակահարմար է, որ անհրաժեշտության դեպքում խորհրդարանական լսումներ կազմակերպի գլխադասային հանձնաժողովը, ուստի քվեարկությամբ մերժեց պատգամավորի առաջարկը:
ArmAr.am












