Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Ինչպե՞ս կանխել մշակութային արժեքների հափշտակումները

Փետրվար 19, 2010թ. 20:30

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիպյանի ներկայացմամբ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» և 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրերը:

Պարոն Օսիպյանը տեղեկացրեց, որ առաջին համաձայնագրի նպատակը մշակութային արժեքների հափշտակումների կանխման և դրանց վերադարձի ապահովման համար համաձայնեցված միջոցների անհրաժեշտությունն է: Ըստ նրա,  մշակութային արժեքների հափշտակումների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է իրականացնել միայն բոլոր շահագրգիռ կողմերի փոխգործակցության հիման վրա:

Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է ֆինանսական պարտավորություններ:

ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է համարել համաձայնագրի վավերացումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն