Թուրք ընդդիմությունը պահանջում է
Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլու հետ նախաստորագրված արձանագրությունների շուրջ հանդիպումներում, վերջինիցս պահանջում են ուշադրություն դարձնել կարևորագույն չորս կետերի վրա, առանց որոնց, ըստ նրանց, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չի կարող հաստատվել:
Այսպես, նրանք պահանջում են, որ թուրքական կողմը պետք է ճնշմում գործադրի Հայաստանի վրա` վավերացնելու Կարսի պայմանագիրը. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հստակություն չի կարող լինել, քանի դեռ այդ վավերացումը տեղի չի ունեցել: Իսկ վավերացումը կհստակեցնի սահմանները, անվտանգության երաշխիք կդառնա Թուրքիայի անկախությանն ու սուվերենությանը և կապահովի Թուրքիայի` երաշխավոր պետության իրավունքները` Նախիջևանի ինքնավար շրջանի նկատմամբ »:
Թուրք գործիչների երկրորդ պահանջը վերաբերվում է Ղարաբաղյան հիմնախնդրին.«Մեզ մտահոգում է այն, որ Ղարաբաղն ու հարակից շրջանները գտնվում են հայկական զինուժի վերահսկողության տակ»,-հայտարարել է Ժողովրդավարահանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը: Թուրք ընդդիմադիր բոլոր գործիչներն իրենց ելույթներում հստակ ընդգծում են ` Թուրքիայի համար չափազանց մեծ է Ադրբեջանի դերը.«Այն տարածաշրջանում նավթարդյունաբերող երկիր է ու մեր բարեկամը», հետևապես, իրենք պարտավոր են հանդես գալ «փոքր. եղբոր շահերի պաշտպանի դիրքերից:
Երրորդ կարևորագույն հարցը թուրք ըննդիմադիրները համարում են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումը, այն համարելով Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանը խոչընդոտող առաջնհերթ խնդիր:
Եվ վերջապես, չորրորդը նախաստորագրված արձանգրություններն են: Ընդդիմությունը վստահ է, որ այս հարցում Թուրքիայի վրա լուրջ ճնշումներ են գործադրվելու.«Մենք պետք է քաղաքական կամք դրսևորենք ու կարողանանք հակադրվել այդ ճնշումներին»,- հայտարարել է Դենիզ Բայքալը:
armarlur.com












