ՀՀ վարչապետն ընդունել է Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է արվել Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքին եւ դրանում Համաշխարհային բանկի հնարավոր մասնակցության հարցին:
Կարեւորվել է նաեւ Տաթեւի վանքի գյուղական ճանապարհի վերականգնման հարցը:
Քննարկվել են էներգիայի արդյունավետ օգտագործման եւ գյուղատնտեսության զարգացման հարցեր: Հեռանկարային է համարվել Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանում շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ապագա տնտեսական զարգացման մոդելի վերաբերյալ:
ArmAr.am












