Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայի դատական համակարգը ճաքեր է տալիս

Փետրվար 22, 2010թ. 11:28

925e89e4003b9f97123917787a681436Ինչպես հայտնի է փետրվարի 16-ին Էրզրումի հատուկ իրավասության դատախազների հրամանով ձերբակալվել է Էրզինջանի նահանգային գլխավոր դատախազը` մեղադրվելով «պաշտոնական դիրքի չարաշահում» եւ «Էրգենեկոնի անդամ լինելու» մեղադրանքներով:

Նրա գործը քննվում է «Էրգենեկոնի» գործի դատախազների կողմից:  Այս ամենը մեծ արձագանք է գտել Թուրքիայում: Թուրքիայի վարչապետը նախարարներին հրավիրեց շտապ խորհրդակցության:   Դատական համակարգ-իշխանություն հակասությունը Թուրքիայում շարունակում են լարված մնալ:

«Այսօր Թուրքիայի դատական համակարգի բարեփոխումներին սպասում են, թե քաղաքական կուսակցությունները, թե հասարակական կառույցները եւ այդ սպասումները չպետք է անպատասխան թողնել:  Այդ ուղղությամբ համապատասխան մասնագետներն աշխատանքներ են տանում, որից հետո այն կբերվի խորհրդարանի օրակարգ: Թերևս այդ փոփոխությունների համար անհրաժեշտ կլինի  հանրաքվե անցկացնել»,- լրագրողներին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսպանիա մեկնելուց առաջ` օդանավակայանում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն