ՆԱՏՕ-ի հարձակման զոհ են դարձել Աֆղանստանի 2 տասնյակ խաղաղ քաղաքացիներ
Փետրվար 22, 2010թ. 12:30
ՆԱՏՕ-ն հաստատել է այն տեղեկությունը, որ կիրակի օրը ձեռնարկած օդային հարձակման հետևանքով հարավային Աֆղանստանի Ուռուզգան շրջանում սպանվել է 19 քաղաքացի: Կան վիրավորներ, այդ թվում` կանայք ու երեխաներ: Պաշտոնական տվյալների համաձայն, ՆԱՏՕ-ն օգտագործել է օդային տեխնիկա` պաշտպանելու տարածքը կասկածյալ գրոհայինների հնարավոր հարձակումներից: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներչկայացուցիչ, գեներալ Ստենլի Մաքքրիսթալը ներողություն է խնդրել այդ երկրի նախագահ Համիդ Քարզայից անմեղ զոհերի ու վիրավորների համար և խոստացել, որ իրենք ամեն ինչ կանեն` վերագտնելու Աֆղանստանի վստահությունը:
ArmAr.am












