Ժամանակագրություն
1988թ. փետրվարի 21
Ընդունվեց ԽՄԿԿ ԿԿ «Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների մասին» որոշումը, որտեղ ԼՂԻՄ-ի Ժողովրդական Պատգամավորների Խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը որակվեց որպես «ազգայնական տարրերի կողմից հրահրված գործողություն»:
1988թ. փետրվարի 22
Մարզի մայրաքաղաքում «կարգ հաստատելու համար» Աղդամից ամբոխը, որը հիմնականում կազմված էր քրեական տարրերից, «արշավ» կազմակերպեց դեպի Ստեփանակերտ։
Մեկնաբանություն. Ստեփանակերտի ճանապարհին` Ասկերանի շրջկենտրոնի մոտ, ամբոխը կանգնեցվեց զինվորականների և շրջկենտրոնի բնակիչների կողմից: Բախումներ` որպես այդպիսիք, չստացվեցին և, թվում էր, թե սադրանքը չհաջողվեց: Սակայն վերջում պարզվեց, որ երկու երիտասարդ ադրբեջանցիներ սպանվել են: Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանցից, առնվազն մեկին սպանել էր ադրբեջանցի միլիցիոները:
ArmAr.am












