ՀՀ ԱԺ-ն գոնե պետք է քաղական գնահատական տա դրան
Ժառանգություն՚ խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, արձանագրություններն ընդհանրապես ՀՀ խորհրդարանում չպետք է քննարկվեն, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները միջազգային պայմանագիր է, որը կազմվել է օրինախախտումներով։
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով, Ստյոպա Սաֆարյանն իհարկե անձնական կարծիքներ ունենալու իրավունք ունի, սակայն նրա այս կարծիքը ինքը չի կիսում։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի այս տեսակետի հետ համաձայն չէր նաև Համլետ Հարությունյանը, ում կարծիքով, արձանագրությունների օրինականացման մասին եզրակացություն է տվել ՀՀ Սահմանադրական դատարանը, և ՀՀ Խորհրդարանն իրավասու չէ այլևս քննարկելու ՍԴ որոշումը։
ՙԺառանգության՚ պատգամավորը համաձայն չէ այս տեսակետների հետ։ Նա ընդգծեց, որ արձանագրությունները ոչ թե հակասում են ՀՀ օրենքներին, այլ կնքվել են ընթացակարգային խախտումներով, ուստի ՀՀ ԱԺ-ն գոնե պետք է քաղաքական գնահատական տա դրան։
ArmAr.am












