Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ՀՅԴ խմբակցություն. «հայ-թուրքական արձանագրությունները կազմվել և ստորագրվել են ընթացակարգային խախտումներով»

Փետրվար 22, 2010թ. 13:25

22-parliamentԻնչպես արդեն բազմիցս նշել են ՀՅԴ խմբակցության պատգամավորները, հայ-թուրքական արձանագրությունները կազմվել և ստորագրվել են ընթացակարգային խախտումներով։ ՀՅԴ-ն բազմիցս դիմել է ՀՀ ԱԳ նախարարին, որպեսզի իրենց տրամադրվեն փաստարկներ, որ ընթացակարգային խախտումներ տեղի չեն ունեցել։

ՀՀ ԱԳ նախարարը սակայն նշել էր, որ այդ փաստաթղթերը կտրամադրվեն այն ժամանակ, երբ արձանագրությունները ներկայացվեն խորհրդարան։

Ինչպես փաստեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը,  փաստաթղթերը ներկայացվել են, սակայն դրանց կից չեն տրամադրվել հիմնավորումներ։

ՀՀ  խորհրդարանի նախագահը խոստացավ, որ երբ քննարկումը սկսվի, ինքը ևս կպահանջի այդ հիմնավորումները, ուստի ժամանակից շուտ անհանգստանալու կարիք չկա։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն