Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Վահան Հովհաննիսյան. «ՍԴ որոշումը վերջնական է, անբեկանելի է, բայց անթերի չէ»

Փետրվար 22, 2010թ. 13:43

1550131231872219Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է  արձանագրությունների բովանդակությանը, և ամրագրել, որ դրանց առարկան երկուսն են՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, մնացածի վերաբերյալ տվել է եզրակացություն և այդ առումով կատարել է իմաստուն աշխատանք։ ՍԴ որոշումը վերջնական է, անբեկանելի է, բայց անթերի չէ. ՙՄենք վստահորեն կարող ենք ասել, որ մեր Սահմանադրական դատարանը, ինչպես և պետական շատ ինստիտուտներ կայացման փուլը դեռ չեն ավարտել և մենք չպետք է ելնենք այն կանխավարկածից, որ նրանց գրածն անպայման Աստվածաշունչ է՚,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Պատգամավորի կարծիքով, ընթացակարգերի խախտմանը պետք է անդրադառա ՀՀ խորհրդարանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն