Թուրքիայում խուզարկում են գեներալների բնակարաններ
Թուրքիայում օրըստօրե ուժեղանում է ճգնաժամն ուժայինների միջև: Թուրքական «Haber 1» լրատվական կայքի տեղեկացմամբ` ոստիկաննները «Մեծ մուրճ» ծրագրի դատական գործի շրջանակներում խուզարկել են պաշտոնաթող զինվորականներ, բանակի գեներալ Չեթին Դողանի և գեներալ-մայոր Սյուհա Թանյելի բնակարանները:
Աղբյուրի վկայությամբ, այդ լուրը ցնցել է հասարակությանը:
Թուրքական առաջին բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը մեղադրվում է «Մեծ մուրճ» պետական հեղաշրջման ծրագիրը նախապատրաստելու մեջ:
Հիշեցնենք, որ հիշյալ ծրագրով նախատեսվել էր Թուրքիայում պայթեցնել մզկիթներ, ռմբահարել մի քանի թուրքական հրթիռային ինքնաթիռներ և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանն անելանելի դրության մեջ գցել: Նման քաոսային իրավիճակի ստեղծումն էլ պետք է ենթահող ծառայեր պետական հեղաշրջման համար:
ArmAr.am












