Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արամ Սաֆարյան. «Ուրախ ենք, որ ՀԱԲԿ-ի շրջանակում փոխադարձ ըմբռնում կա»

Փետրվար 22, 2010թ. 15:00

picresizeԱյսօր ՀՀ խորհրդարանում քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացրած «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի  և միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու  հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը։

Քննարկման ընթացքում կարծիքներ արտահայտվեցին, թե ինչո՞ւ է այս համաձայնագիրը Հայաստանն առաջինը քննարկում։ ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրներից և ոչ մեկը դեռևս այս փաստաթուղթը իր խորհրդարանում չի ներկայացրել քննարկման։

ArmAr.am-ի այն հարցին, թե ՝ առաջինը քննարկելու հետ կապված մտահոգությունները, չի՞ կիսում, արդյոք,   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը, վերջինս նկատեց, թե այս համաձայնագիրը ժամանակին է ներկայացված խորհրդարանին և դա արտահայտում է ՀԱՊԿ-ում տիրող իրական մտադրությունները և փոխօգնության ժամանակակից մակարդակը։ «Ով ավելի շատ կարիքը ունի, նա էլ այդ մասին պետք է հայտարարի, որովհետև ընկերների, դաշնակիցների, բարեկամների շրջանում ընդունված է նաև սեփական կարիքների ու հոգսերի մասին խոսել։ Այս համաձայնագիրը հաստատելով՝ մենք հայտարարում ենք մեր կարիքների ու հոգսերի մասին և ուրախ ենք, որ դրա շուրջ ՀԱԲԿ-ի շրջանակում փոխադարձ ըմբռնում կա»,- ասաց Արամ Սաֆարյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն