Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Մշակույթ

Այս անգամ էլ Վանի մյուս եկեղեցիներին է սպառնում թանգարան դառնալու վտանգը

Փետրվար 22, 2010թ. 15:32

AkhtamarԹուրքական «Haber Turk» լրատվական կայքը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Վանի կուսակալությունը ծրագրում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզու և Յուքարբաքրաչլը գյուղի հայկական եկեղեցիները:

Վանի կուսակալի օգնական Հալիլ Բերքը հիշեցրել է, որ նախորդ տարի, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարանի վերականգնումից  հետո Հոշափ և Վան ամրոցների հետ միասին վերականգնվել է Հյուսռևփաշա և Քայաչաբելի մզկիթները:

«Վանա լիճ ասելով` առաջին հերթին հասկանում ենք Աղթամար կղզին: Բայց Վանա լճում, Աղթամարը ներառյալ, չորս կղզի կա, որոնցից ամեն մեկը եկեղեցի ունի: Դրանցից միայն Աղթամարի եկեղեցին է վերականգնվել: Մենք ծրագրել ենք Չարփանաք կղզու և Յուքարբաքրչալի գյուղի եկեղեցիներում վերականգնողական աշխատանքներ իրականացնել այս տարի», – ասել է Հալիլ Բերքը` որպես մեկնարկի հավանական ժամկետ նախանշելով ապրիլ ամիսը:

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին մինչև օրս առանց խաչի է ու գործում է որպես թանգարան: Կայսերիի Սուրբ Աստվածածին եկեղեցին էլ 10-ամյակներ շարունակ օգտագործվել է որպես մարզասրահ: Այսքանից հետո մնում է կարծել, որ թուրքերը ծրագրում են եկեղեցիներ վերանորոգել ոչ թե այն պատճառով, որ ժողովրդավարական են, այլ հավանաբար էլի ինչ-որ դավադիր նպատակ են որոճում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն