Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Միլանում մասնակցել է BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին
Փետրվար 22, 2010թ. 16:20
Փետրվարի 18-21-ը Միլանում տեղի ունեցող BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
BIT ցուցահանդեսում ներկայացված են 140 երկրներ, այն զբաղեցնում է շուրջ 57.000 քմ ցուցադրական տարածք եւ 9 սրահ:
Թուրքիայի եւ Ռուսաստանի տաղավարների անմիջական հարեւանությամբ գտնվող «Ղարաբաղ»-ի տաղավարը, ուր
ներկայացված էին Արցախի պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը, արժանացել է կազմակերպիչների եւ այցելուների մեծ ուշադրությանը: Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսի այցելուների թիվն այս տարի կկազմի մոտ 200.000 մարդ:
ԼՂՀ պատվիրակությունը ղեկավարում է ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
ArmAr.am












