Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Ցեղասպանություն

Թուրքիայի պայքարը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ ներկա փուլում.

Փետրվար 22, 2010թ. 18:30

safrastyanjpegՌուբեն Սաֆրաստյան

Նոր միտում

Հայոց պահանջատիրության դեմ պայքարը տասնամյակներ շարունակ եղել և մնում է Թուրքիայի Հանրապետության կա­ռավարող շրջանների  կարևոր խնդիրներից մեկը`  Հայկա­կան հարցում պետական քաղաքականության մաս կազմելով։ Այն ունեցել է մի շարք փուլեր ու նպատակներ, տարվել է տարբեր ուղղություններով և ձևերով, օգտագործվել են բազմաթիվ միջոց­ներ ու հնարքներ։

Ցավոք, հայրենական պատմաքաղաքագիտական միտքը դժկամորեն է անդրադարձել այդ խնդիրների համակողմանի ու­սումնասիրմանը` հիմնականում սահմանափակվելով պատմագի­տության ոլորտում թուրք հեղինակների կողմից տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության փաստը մերժելու ապարդ­յուն ջանքերին հակադարձելով։ Հայոց պահսւնջատիրության դեմ թուրքական քաղաքականության այլ միտումների, ինչպես նաև դրա բուն նպատակների և հիմնական տեսադրույթների համակողմանի ուսումնասիրությունն սպասում է իր հետազոտողներին։ Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ նման ուսումնասիրությունների իրականացմանը խոչընդոտում է համապատասխան փաստավավերագրական և աղբյուրագիտական նյութի հասկանալի պատճառ­ներով սակավաթիվ ու դժվարհասանելի լինելը։

Հայոց պահանջատիրության նկատմամբ Թուրքիայի քաղաքա­կանության կարևոր ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանութ­յան միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ պայքարն է։ Անդրադառնանք վերջին տարիներին այդ քաղաքականության մեջ ի հայտ եկած մի նոր միտումի քննությանր, որը պայմանականորեն անվանել ենք «միջազգային-իրավական»։ Թուրքական քաղաքա­կանության շրջանակներում այն սկզբունքորեն նոր երևույթ է Հա­յոց պահանջատիրության դեմ։ Նրա էությունը հետևյալն է. միջազ­գային իրավունքի հնարավորություններն օգտագործելով` փորձել «ապացուցել», որ Հայոց ցեղասպանությունը չի համապատաս­խանում Ցեղասպանության մասին ՄԱԿ֊ի 1948թ. կոնվենցիայի ըն­դունած ցեղասպանության չափորոշիչներին, և այդպիսով կասեց­նել նրա միջազգային ճանաչման գործընթացը։ Այս մոտեցման նո­րությունն այն է, որ մի կողմից փորձ է արվում Հայոց ցեղասպա­նության միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ գործու­նեությունը  պատմագիտական քննարկումների  ու քաղաքական պայքարի հարթությունից տեղափոխել միջազգային իրավունքի ոլորտ, իսկ մյուս կողմից, հրաժարվել պասիվ-սպասողական դիր­քորոշումից, որը ենթադրում է հայկական կողմի նախաձեռնութ­յուններին հակազդեցություն, և անցում «հարձակողական» գործո­ղությունների։ Հաշվի առնելով այն, որ հայկական կողմը նույնպես որոշակի նախապատրաստական քայլեր է ձեռնարկում հարցը մի­ջազգային  իրավական  ատյաններ  տեղափոխելու  ուղղությամբ, վերը նշված թուրքական նոր մոտեցման առանձնահատկություն­ների բացահայտումը, բացի զուտ ճանաչողական հետաքրքրութ­յունից, ունի կարևոր գործնական նշանակություն։

Ընդգծենք նաև, որ նպատակ չենք հետապնդում քննական վերլուծության ենթար­կելու թուրքական առկա մոտեցումները, քանզի դա մեր միջազգա­յին իրավագետների խնդիրն է։ Մեր նպատակն է նրանց ուշադրությունր հրավիրել խնդրի գոյության և նրա որոշ առանձնահատ­կությունների վրա։

2000թ. աշնանը և 2001թ. ձմռանը Թուրքիայի ռազմաքաղաքա­կան վերնախավը, թերևս, առաջին անգամ քննարկեց պայքարի միջազգային-իրավական մեթոդներին դիմելու հնարավորություն­ները։ Այդ շրջանում ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում աննախադեպ թափ էր ստացել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ին­չի արդյունքում այդ կարևոր դաշնակից երկրների հետ Թուրքիա­յի միջպետական հարաբերությունները վտանգվել էին։ Այս պայ­մաններում էր, որ Բյուլենթ էջևիթի ղեկավարած կոալիցիոն կա­ռավարությունը «հայերի պնդումների» դեմ պայքարի միջոցների քննարկում   նախաձեռնեց   երկրի   կառավարման   համակարգի կարևորագույն   օղակի`    Ազգային   անվտանգության   խորհրդի (ԱԱԽ) մի շարք նիստերում։ Առաջին քննարկումը տեղի ունեցավ 2000թ.  սեպտեմբերի 29֊ին։  Համաձայն պաշտոնական  հաղոր­դագրության, ԱԱԽ-ի այդ նիստի ժամանակ «ցավով են ընդունվել, այսպես  կոչված,  Հայոց ցեղասպանության մասին պնդումների հետ առնչվող զարգացումները», և որոշվել է դրանց դեմ «փուլ առ փուլ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»։1 Որոշ լրագրեր ճշտե­ցին, որ կախված դեպքերի զարգացումից, այդ միջոցները կարող են լինել ավելի «ներգործուն»։2 Նմանատիպ խնդիրներ քննարկ­վեցին նաև ԱԱԽ-ի 2000թ. հոկտեմբերի 27֊ի և 2001թ. հունվարի 22֊ի նիստերում։ Մասնավորապես, հոկտեմբերի 27-ի նիստի ըն­թացքում արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմը ներկա­յացրել էր գործողությունների ծրագիր, որը ենթադրում էր դիվա­նագիտական, քաղաքական ու գիտական բնույթի գործողություն­ների իրականացում։3 Հետաքրքրական է, որ պաշւոոնաթող դիվանագետ Գյունդյուզ Աքթանը, որը Թուրքիայում համարվում է

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի «միջազգա­յին-իրավական» ուղղության «հոգևոր հայրը», ԱԱԽ-ի հոկտեմբե­րի 27-ի նիստի հաջորդ օրը հանդես եկավ հոդվածով, որտեղ առաջին անգամ կոչ արեց Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում հենվել միջազգային իրավական փաստաթղթերի, մասնավորապես, Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948թ. կոն­վենցիայի վրա։4 Արդեն հաջորդ տարի 2001թ., նրա հեղինակութ­յամբ լույս տեսավ «Հայկական հարցը և միջազգային իրավուն­քը» հոդվածը։ Հոդվածում փորձ էր արվում «հիմնավորել», որ 1915թ. իրադարձությունները միջազգային իրավունքի տեսակե­տից ցեղասպանություն չեն, քանի որ դրանց նկատմամբ չի կարե­լի կիրառել Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիա­յի ցեղասպանությունը որպես հանցագործություն որակող դրույթները։5 2002թ. Գ. Աքթանն սկսեց համապատասխան հայ­տարարություններով հանդես գալ մամուլում։6

Ի կատարումն ԱԱԽ֊ի այդ որոշումների, 2001թ. մայիսին երկրի վարչապետի կարգադրությամբ ստեղծվեց հատուկ մարմին, որի վրա դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ մղվող պայքարը ղեկավարելու ու համակարգելու խնդիրը։ Այն անվանվեց «Ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդ» (ՑՎԱՊԴՊՀԽ)։ Դրա նա­խագահ նշանակվեց փոխվարչապետը,7 իսկ կազմի մեջ ներգրավ­վեցին տարբեր պետական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Նրանց թվում էր նաև արդարադատության առաջին փոխնախարարը։ ՑՎԱՊԴՊՀԽ֊ի առաջին նիստը, ի թիվս աշխատանքային այլ խմբերի, որոշեց ստեղծել իրավական հարցե­րի ուսումնասիրման աշխատանքային խումբ, որի վրա դրվեց ցե­ղասպանության հետ առնչվող իրավական, այդ թվում միջազգա­յին-իրավական խնդիրների մանրակրկիտ հետազոտման պարտա­կանությունը։ Այդ խմբի գործունեությունը ղեկավարում էր արդա­րադատության նախարարության ներկայացուցիչը։

Տարիներ շարունակ ՑՎԱՊԴՊՀԽ-ի և նրա ստեղծած աշխա­տանքային խմբերի գործունեությունր հիմնականում ընթանում էր փակ դռների հետևում, որի պատճառով հնարավոր չէ պարզաբա­նել, թե իրավական բնույթի ինչ խնդիրներ էին գտնվում նրա քննարկումների կենտրոնում։ 2006թ. նոյեմբերին այն ժամանակվա արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Ա. Գյուլը, որն ի պաշտոնե գլխավորում էր ՑՎԱՊԴՊՀԽ-ը, հանդես եկավ հայտարարություններով։ Դրանք փաստեցին, որ «մանրակրկիտ» աշխատանք է կատարվել «Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների հարցը» միջազգային ատյաններ տեղափոխելու հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ։ Ե լույթ ունենալով խորհրդարանում՝ նա նշեց, որ այդ աշխատանք­ների մեջ ներգրավված են պաշտոնաթող դիվանագետներ, ինչպես նաև թուրք և օտարազգի վստահելի իրավագետներ: Նշվեց նաև, որ Թուրքիայի այդ նոր մոտեցման որդեգրումը դրական են գնա­հատում նաև մի շարք այլ պետություններ։

Ա. Գյուլի հայտարարությունը գոհունակությամբ ընդունեցին մի շարք քաղաքական ուժեր և առանձին գործիչներ։ Երկրի հիմնա­կան ընդդիմադիր ուժը ժողովրդահանրապետակւսն կուսակցութ­յունը, նույնիսկ պնդեց, թե այդ գաղափարի իրական հեղինակն ինքն է։ Իսկ Գյունդյուզ Աքթանը Գյուլի հայտարարությունը որակեց որպես «չափազանց քաջ»։

Հարցը քննվեց ՑՎԱՊԴՊՀԽ-ի հերթական նիստում, որը տեղի ունեցավ 2006թ. դեկտեմբերի 26֊ին Ա. Գյուլի նախագահությամբ։ Քննարկվեց երեք տարբերակ, դիմել կա՛մ Եվրոպայի մարդու իրա­վունքների դատարան՝ Հայոց ցեղասպանության մասին Ֆրան­սիայի խորհրդարանի հայտնի որոշումը բողոքարկելու նպատա­կով, կամ Հաագայի արդարադատության ատյանին, կամ էլ Հաագայի միջազգային իրավարար մշտական ատյանին։ Նախապատ­վությունը տրվեց վերջին տարբերակին, սակայն նախքան այդ մա­սին վերջնական որոշում րնդունելը, նախընտրելի համարվեց դիմել թուրք և օտարազգի իրավագետների խորհրդատվությանը։ Այն մասին, թե այդ խնդրի վերաբերյալ կայացվել Է վերջնական որոշում, թե ոչ՝ հայտնի չէ։

Թուրքական մամուլի կցկտուր հաղորդումները հնարավորութ­յուն չեն տալիս ավելի հստակ պարզելու ՑՎԱՊԴՊՀԽ-ի ընդունած որոշումների մանրամասները։ Ամեն դեպքում, հայտնի դարձած փաստերի հիման վրա, կարելի է եզրակացնել, որ Թուրքիայում կատարվել ու ընթանում է լուրջ նախապատրաստական աշխա­տանք` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչ­ման հզոր գործընթացի կասեցմանը` այդ նպատակով դիմելով մի– ջազգային-իրավական բնույթի քայլերի։ Այս հանգամանքը մեզ պարտադրում է ոչ միայն համակողմանիորեն ուսումնասիրել Թուրքիայի պաշտոնական քաղաքականության այս նոր միտումը, այլև ձեռնարկել գործնական քայլեր անհրաժեշտության դեպքում դրան համարժեք հակահարված տալու և մեր արդարացի իրա­վունքները միջազգային ատյաններում հաջողությամբ պաշտպա֊ նելու նպատակով։

1.Sabah, 30.09.2000.

2. Radikal, 30.09.2000.

3. Hurriyet, 28.10.2000.

4. Gսոժսz Aktan. Comments and analysis – Turqish Daily News,28.10.2000.

5. . Gսոժսz Aktan ,Armenian Problem and Inernational Law. – The Armenians in the Late Ottoman Period. TTK Press, Ankara, 2001, թ. 313.

6. Տե՛ս, օրինակ, Radikal, 20.05.2002.

7. Այդ Ժամանակ Բ. Էջևիթի կոալիցիոն կառավարությունում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում էր ծայրահեղ ազգայնամոլա կան ու պանթյուրքիստական Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դ. Բահչելին, որը և դարձավ ՑՎԱՊԴՊՀԽ-ի առաջին նախագահը։



Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն