Գլխավոր » Լրահոս

Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննիչի որոշման. դատական նիստը հետաձգել է

Փետրվար 22, 2010թ. 17:56

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գայանե Կարախանյանի, տեղի ունեցած դատական նիստում պետք է քննության առնվեր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննիչի այն որոշման, որով քննիչը կարճել էր ԶԼՄ-ներից մեկում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ պատգամավորի պահանջով հարուցված քրեական գործը:

Նիստը սկսվելուց անմիջապես հետո Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը դատավորին տեղեկացրել է, որ մինչ այս պահը չի ստացել ՀՀ Ոստիկանության քննիչի կողմից գործի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները: Դատավոր Գ. Կարախանյանը, ի զարմանս դատաքննությանը ներկա գտնվողների և լրագրողների, ընդգծել է, որ ինքը դատաքննության վերաբերյալ նյութերը ստացել է…դատական նիստից ընդամենը 10 րոպե առաջ: Հաշվի առնելով, որ նյութերը ոստիկանության կողմից պատշաճ ժամկետում չեն տրամադրվել, դատավորը դատական նիստը հետաձգել է մինչև մարտի 2-ը, ժամը 16:30-ը:

Զ. Փոստանջյանի ուղարկած հաղորդագրության մեջ նշվում է, որ, ըստ փաստաբան Հայկ Ալումյանը, դատաքննության վերաբերյալ նյութերը դատական նիստից ընդամենը 10 րոպե առաջ դատավորին տրամադրելը, իսկ դատաքննության կողմերից մեկին ընդհանրապես չտալը պարզորոշ վկայում է ՀՀ իրավական համակարգի իրական վերաբերմունքի մասին այս գործին` մասնավորապես, և պաշտոնեական գործառույթներին` ընդհանրապես:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն