Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ծրագրի կառավարման խորհրդի նիստ
Փետրվար 22, 2010թ. 19:27
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել այդ ծրագրի իրականացման կազմակերպության (ԾԻԿ) ձեւավորման եւ խորհրդի աշխատանքների կազմակերպման եւ գործունեության թափանցիկության ապահովման հարցերին:
ArmAr.am












