«Երազանքի ինքնաթիռը» հարկադրված վայրէջք է կատարել
Փետրվար 23, 2010թ. 08:30
Ամերիկյան Boeing 787 նորագույն ինքնաթիռը, որը հայտնի է «Երազանքի ինքնաթիռ» անվանումով, շարժիչի խափանման պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Վաշինգթոն նահանգի օդանավակայաններից մեկում: Ըստ նախագծողների, ինքնաթիռը կարող էր օդում մնալ նաև մեկ շարժիչով, բայց անվտանգության նկատառումներով որոշվել է վայրէջք կատարել: Այս մասին Հայտնում է Associated Press-ը:
ArmAr.am












