Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանի գլխից փորձանքն անպակաս է

Փետրվար 23, 2010թ. 08:45

koshikԵրեկ ուշ գիշերին նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել իսպանական Սեվիլիա քաղաքում։ Իսպանական El Mundo թերթի հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը զոհ է դարձել չարամիտ մի հարձակման. նրան փորձել են հարվածել են կոշիկով։

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Էրդողանը դուրս է եկել Սեվիլիայի քաղաքապետարանի շենքից և ուզեցել է մեքենա նստել։ Այդ պահին նրան է մոտեցել մի անծանոթ և, գոռալով «Կեցցե անկախ Քուրդիստանը», նրա վրա է նետել կոշիկը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, կոշիկանետը դիպուկանետ չի եղել, քանի որ կոշիկը նշանակետին, այսինքն՝ Էրդողանի դեմքին չի կպել։

Թուրքիայի վարչապետին «պահպանող» անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են անհաջողակին։

Հատկանշական է, որ մուսուլմանական երկրներում ինչ-որ մեկի վրա կոշիկ շպրտելը նշանակում է հակակրանք «կոշիկի հարվածի» արժանացածի նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ, քրդի հակակրանքն այնքան էլ մեծ չի եղել Թուրքիայի վարչապետի նկատմամբ, դրա համար էլ կոշիկը վայրէջք չի կատարել այնտեղ, որտեղ որ պետք էր։

Ի դեպ, 2008թ. դեկտեմբերի 14-ին նման «ուշադրության» արժանացել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն