Պիտեր Սեմնեբին կժամանի Ադրբեջան
Փետրվար 23, 2010թ. 11:10
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այսօր երկօրյա այցով կժամանի
Ադրբեջան:
Այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կհանդիպի պաշտոնատար անձանց ու հասարակության ներկայացուցիչների հետ:
Սեմնեբիի խորհրդական Քլեր Դելեսարդի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում քննարկվելու են ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության, ինչպես նաև ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
ArmAr.am












