Գլխավոր » Լրահոս

Գործակցվեց Լոս-Անջելես – Երեւան հեռուստակամուրջ-հաղորդաշարը

Փետրվար 23, 2010թ. 12:40

ՀՌԱԿ-ի հաղորդագրությունը

Սիրելի  Հայրենակիցներ

Հպարտությամբ  տեղեկացնում  ենք, որ 2010 թվականի  փետրվարի 22-ին, ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակից առաջին անգամ գործակցվեց  Լոս-Անջելես – Երեւան  հեռուստակամուրջ-հաղորդաշարը:

Նախագիծը  իրականություն  դարձավ  «Լույսաշխարհ» հեռուստածրագրի երկարամյա ու վաստակաշատ ղեկավար Ստեփան Կիրեմիդջյանի  եւ ՀՌԱԿ   ատենապետ  Հարություն Առաքելյանի   նպատակասլաց  ջանքերի  շնորհիվ:  Հեռուստակամուրջի գործակցման համար կարճ ժամանակահատվածում ձեռք բերվեց անհրաժեշտ տեխնիկա եւ ծրագրեր, որն էլ հնարավորություն ստեղծեց իրականացնելու շուրջօրյա աննախադեպ Սփյուռք-Հայրենիք  հեռուստակապը:

«Լույսաշխարհ»-ի  AABC 284  հեռուստալիքի ունկնդիրներն  են Լոս-Անջելոսի ողջ տարածաշրջանի 100.000-ից առավել գրանցված հայրենակիցներ,  իսկ  ինտերնետի  միջոցով`  տասնյակ  երկներ:

Նախագծի   նպատակն   է`   սերտացնել   կապերը     աշխարհասփյուռ                  հայ  մտավորականության, քաղաքական, հասարակական, մշակութային ոլորտների ներկայացուցիչների  միջև, որոնք միտված կլինեն հայապահպանության ու հայրենասիրության, ազգային  մտածողության, հոգեւոր եւ  մտավոր արժեքների պահպանմանն ու զարգացմանը:

Որպես հրատապ հարց առաջին հեռուստակամուրջի թեմա էր ընտրվել  Ջավախաքի հայության  ներկայիս  հիմնախնդիրները: Այդ  առիթով  ՀՌԱԿ  գրասենյակ  էր հրավիրվել  Ազգային ժողովի պատգամավոր, “Ջավախք” հայրենակցական միության նախագահ  Շիրակ Թորոսյանը, որն էլ ամերիկաբնակ հայ հեռուստադիտողին ներկայացրեց հայ-վրացական պետական ներկայիս անորոշ հարաբերությունները  եւ  դրանց  հետեւանքները:

Հեռուստակամուրջի  առչությամնբ  առաջարկությունների  առկայության  դեպքում կարող  եք զանգահարել  00374-10-572397 հեռախոսահամարով կամ գրել հետեւյալ հասցեով.  harakelyan@gmail.com

ՀՌԱԿ  լրատվական ծառայություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն