Ուկրաինայի նախագահի առաջին պաշտոնական այցը
Փետրվար 23, 2010թ. 13:45
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է երդմնակալության արարողությունից 3 օր հետո` մարտի 1-ին, առաջին պաշտոնական այցը կատարել: Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկացմամբ, նա մեկնելու է Բրյուսել: Յանուկովիչը հանդիպելու է Եվրամիության նախագահի, Եվրախորհրդարանի նախագահի, եվրակառույցների այլ ղեկավարների հետ:
Հայտնի է նաև, որ Վիկտոր Յանուկովիչը մարտի առաջին տասնօրյակում պաշտոնական այցով լինելու է Մոսկվայում:
ArmAr.am












