Գլխավոր » Լրահոս

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հարցեր ունեին ուղղելու հանձնաժողովի նախագահի թեկնածուին

Փետրվար 23, 2010թ. 14:06

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Մնացականյանի` ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար դառնալուց հետո, ով նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր, այդ պաշտոնը թափուր էր մնացել:

Այսօր միայն ՀՀ խորհրդարանում սկսվեց քննարկումը, թե ո՞վ պետք է զբաղեցնի  մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Առաջադրված թեկնածուն ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն է։ Այսօր տեղի ունեցած առաջին նիստի ընթացքում պատգամավորները չհասցրին քվեարկությամբ իրենց կարծիքն արտահայտել այդ պաշտոնում Արամ Սաֆարյանին ընտրելու մասին, քանի որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հարցեր ունեին ուղղելու թեկնածուին։ Ընդիմիջումից հետո, 2-րդ նիստի ընթացքում, «ժառանգության» հարցերից հետո, ամենայն հավանականությամբ, Արամ Սաֆարյանը  կդառնա ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն