Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Փետվարի 23-ը ՌԴ Հայրենիքի պաշտպանի օրն է

Փետրվար 23, 2010թ. 14:13

RD-pashtpan-2010-02-23-aՓետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: Եվ թեև Հայաստանում տոնը պաշտոնապես չի նշվում, սակայն, ձևավորված ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի փետրվարի 23-ին Հաղթանակ զբոսայգին մարդաշատ է լինում:

Փետրվարի 23-ի առավոտյան զբոսայգի են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:

Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն