Բաքվի և Սումգայիթի ցեղասպանն անհանգստացել է
Այն, որ Թուրքիան անհանգստացած է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմամբ, ինչ-որ տեղ հասկանալի է։ Իսկ թե ինչու են այդ փաստի առնչությամբ իրար խառնվել Ադրբեջանի խորհրդարանում…
Ամենայն հավանականությամբ, սրանք հերթական անգամ ուզում են սիրաշահել Թուրքիային, թե մենք էլ ենք անհանգստացած ձեր դարդ ու ցավով։
Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի միլի մեջլիս կոչվածն այսօր որոշել է ցեղասպանության քննարկումների դեմ իր պաշտոնական բողոքն արտահայտել ԱՄՆ Կոնգրեսին։ Բողոքն էլ պատճառաբանել նրանով, որ այդ քննարկումները հակասում են Ադրբեջանի ազգային շահին։
Շատ հետաքրքիր է, թե ո՞ր ազգային շահի մասին է խոսքը` չնայած գողը միշտ ակամա վախ է զգում, երբ իր աչքի առաջ պատժում են մեկ այլ գողի: Այսպես էլ Բաքվի և Սումգայիթի ցեղասպանն է անհանգստացել իր ավագ արյունարբուի ոճիրն ի ցույց դնելուց:
ArmAr.am












