Արամ Սաֆարյանն ընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ
Փետրվար 23, 2010թ. 15:55
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնը թափուր էր մնացել այն պահից, երբ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Եվ այսօր ՀՀ օրենսդիրում տեղի ունեցավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Նախագահի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Տեղեկացնենք, որ քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր, բոլոր 82 պատգամավորներն էլ կողմ են քվեարկել Սաֆարյանի թեկնածությանը:
Արամ Սաֆարյանը վստահության համար շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին և խոստացել գործունեության ընթացքում համագործակցել բոլորի հետ:
ArmAr.am












