Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Oրենքում կատարվող փոփոխությունը բխում է իրավիճակի անհրաժեշտությունից

Փետրվար 23, 2010թ. 18:15

«Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով «ՙՀՀ միջազգային պայմանագրերի-----Jarankutyun[1]. g. մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծին, մեկ անգամ  ևս  անդրադարձավ  այն խնդրին, որ խախտվել են հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերը։ Ապա կարծիք հայտնեց, որ իհարկե օրենքը լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ունի, սակայն դա չպետք է վերաբերի միայն միջազգային պայմանագրի կնքմանն ու դադարեցմանը, այլ ավելի լայն փոփոխությունների անհրաժեշտությունի ունի։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, բացի այդ, պետք է անպայման ընդգծվի, որ այս փոփոխությունների անհրաժեշտությունը կապվում է հայ-թուրքական արձանագրությունների հետ, մասնավորապես նրա հետ, որ Թուրքիան ձգձգում է արձանագրությունների վավերացումը, ուստի օրենքում կատարվող փոփոխությունը բխում է իրավիճակի անհրաժեշտությունից։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն