Մոսկվայի պատասխանը ուշանում է
Փետրվար 24, 2010թ. 09:00
ՆԱՏՕ-ն հարցում էր ուղղել Ռուսաստանին Աֆղանստանի անվտանգության ուժերին ուղղաթիռներ տրամադրելու և դրանց համար օդաչուներ պատրաստելու վերաբերյալ: Սակայն մինչ օրս դեռ ՆԱՏՕ-ն չի ստացել Մոսկվայի պաշտոնական պատասխանը:
«Իտառ Տասս»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Ներկա պահին մենք չենք ստացել հստակ պատասխան, սակայն ինձ հայտնի է, որ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են մեր առաջարկը»,-ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
ArmAr.am












