Գլխավոր » Լրահոս

Նորից պայթյուն է տեղի ունեցել թուրքական ածխահանքում

Փետրվար 24, 2010թ. 09:40

Թուրքիայի Դուրսունբեյ քաղաքից 20կմ հեռու գտնվող ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Մեթանը պայթել է 250 մետր խորության մեջ: 29 հանքափորի հաջողվել է փրկել: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, չորս տարի առաջ նույն ածխահանքում դարձյալ պայթյունից զոհվել են 17 ածխահատներ: Երկու ամիս առաջ Բուրսայի ածխահորում, նորից դժբախտ պատահարի հետևանքով, զոհվել է 19 մարդ: Համանման դեպք է գրանցվել նաև 1992թ. Զոնգուլդագ սևծովյան շրջանում. Պայթյունից զոհվել է 270 հանքափոր: Մասնագետների գնահատմամբ, Թուրքիայի ածխահանքերում պայթյունները բավական հաճախակի երևույթ են: Պատճառը տեխնիկական անսարքություններն են և սարքավորումների մաշվածությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն