Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Արմեն Ռուստամյան.«Վերապահումներ անելու իրավունք պետք է ունենա նաև ՀՀ Ազգային ժողովը»

Փետրվար 24, 2010թ. 13:00

download1Այս պահին Հայաստանի օրենսդիր մարմինը քննարկում է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ելույթ ունենալով նշել է, թե օրինագծում կատարվող  փոփոխությունները պարտադիր են, սակայն ոչ բավարար: Նա հարց է հնչեցրել.«Ինչու չպետք է վերապահումներ անելու իրավունք ունենա ՀՀ Ազգային ժողովը»:

ՀՅԴ ներկայացուցիչն  առաջարկել է, որ Հայաաստանի օրենսդիր  մարմինը ևս պետք է հնարավորություն ունենա նման փաստաթղթերում փոփոխություններ կատարելու: «Ինչո՞ւ Թուրքիայում պետք է նման օրենք գործի, իսկ մեզ մոտ `ոչ: Ինչու չպետք է լսելի դառնա նաև Ազգային ժողովի խոսքը: Մենք պետք է հնարավորություն ունենաք ազգային շահերից բխող որոշումներ ընդունել, որպեսզի իվիճակի լինենք մոբիլիզացնել մեր ուժերն ու  դիմագրավել մեր առաջ ծառացած վտանգներին »,-հայտարարել է Արմեն Ռուստամյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն