Օրինագիծն ընդունվեց ձայների գերիշխող մեծամասնությամբ
Փետրվար 24, 2010թ. 13:38
Ինչպես հայտնում է ArmAr.am-ի խորհրդարանական թղթակիցը, քիչ առաջ Հայաաստանի խորհրդարանում ավարտվեց «ՀՀ միջազգային պայմանգրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունը:
Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, ձայների հետևյալ պատկերով` 88 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ:
Որոշվեց, որ օրինագծի շուրջ երկրորդ ընթերցումը կսկսվի առաջին ընթերցման ընդունումից 24 ժամվա ընթացքում:
ArmAr.am












