Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետները ՀՀ պաշտպանության նախարարությունում

Փետրվար 24, 2010թ. 13:45

porcagetner-2010-02-24-bՓետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներին: Այս մասին հատնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ փորձագիտական ներկայացուցիչների կողմից խորհրդատվական ծավալուն աշխատանք է կատարվել, հատկապես` երկարաժամկետ ռազմական պլանավորման և գնահաշվարկի ոլորտներում միջազգային փորձը ՀՀ ԶՈՒ ավագ սպայակազմին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Անդրադառնալով պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին` նախարարը նշել է, որ հաստատվել է այս գործընթացի ռազմական բաղադրիչին առնչվող աշխատանքները կանոնակարգելու մասին հրահանգը, ինչը կնպաստի պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ և 4-րդ փուլերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին փորձագետները ներկայացրել են Հայաստանում անցկացված քննարկումների ու հանդիպումների արդյունքները, վերանայման գործընթացի վերաբերյալ իրենց առաջարկությունները և գնահատականները:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն