Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Ջաննի Լետտային

Փետրվար 24, 2010թ. 14:01

Ս.թ. փետրվարի 22-ին Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (փոխվարչապետ) Ջաննի Լետտայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ  ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջաննի Լետտային ջերմ ընդունելության համար և փոխանցել Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը հայ-իտալական հարաբերությունների համակողմանի զարգացման հարցում: «Այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի Իտալիան դառնա Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը»,- նշել է դեսպանը:

Ռուբեն Կարապետյանը Ջաննի Լետտային տեղեկացրել է ընթացիկ տարում ծրագրված այցերի և կարևոր միջոցառումների մասին: Դեսպանը խնդրել է Իտալիայի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու Հայաստանի վարչապետի հրավերը:

Ջաննի Լետտան նշել է, որ Իտալիան նույնպես կարևոր է համարում Հայաստանի հետ հարաբերությունների զարացումը: Այդ կապակցությամբ պրն. Լետտան խոստացել է իր աջակցությունն ու գործնական ներդրումը համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու նպատակով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն