Իրականում ի՞նչ է եղել Խոջալուում
Ադրբեջանական հիստերայի հերթական դրսևորումներից է 1992թ. Խոջալուում տեղի ունեցած բախման հետևանքով զոհվածների պատասխանատվությունը բարդել հայերի վրա, ավելացնել զոհերի թիվը, հնարավորինս կեղծել փաստերը:
Մինչև հիմա այս ամենը մնացել է գրեթե անպատասխան:
Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Աննախադեպ սադրանքի և կեղծարարության ժամանակագրություն»- http://xocali.net ծրագրի շնորհանդեսը:
Ծրագրի հեղինակն է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը:
«Վաղուց արդեն հակահարված տալու ժամանակն է: Ադրբեջանցիներն արդեն չափն անցնում են»,- նշում է հ/կ-ի նախագահ Արմինե Ադիբեկյանը: «Մենք այս բացահայտված կեղծարարությունները ուղարկելու ենք ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցներ, ուր ադրբեջանցիները սիրում են հպարտությամբ ներկայացնել իրենց իսկ հորինած պատմությունը»:
Նա հավաստիացնում է, որ մենք խոսում ենք փաստարկներով: Եթե նրանք մեզ մեղադրում են, ընդունում ենք: Բայց ու՞ր են փաստերը: Չկան:
Ըստ Արմինե Ադիբեկյանի` xocali.net կայքում տեղադրված բացահայտումներից բացի կան ևս մի քանի փաստեր, որոնք ադրբեջանական հակահարվածի դեպքում կներկայացվեն որպես լրացուցիչ պատասխան և փաստարկ:
Դրանից բացի, նախատեսված են ուսումնասիրություններ անցկացնել նաև Կիրովաբադի դեպքերի առնչությամբ:
Աղդամի իրադարձությունների ժամանակ, 1992թ-ի փետրվարի 26-ին Խոջալու գյուղում (Խոջալի) մահացածների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվության նախնական ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է մոտ 20 լուսանկար, որոնցում իրականում Թուրքիայում կազմակերպված ջարդերի հետևանքով սպանված քրդեր են, Սերեբրենիցայի (Բոսնիա և Հերցոգովինիա) ջարդերի զոհեր, երկրաշարժից մահացած երեխաներ, մի քանի տասնյակ տարվա հնության կմախքներ և այլն: Ամբողջությամբ կեղծված են ցուցակները, որոնցում, իբր, զոհվածների անուններն են: Դրանցում մեկ անունը ներկայացված է կրկնակի կամ և’ կնոջ, և’ տղամարդու ազգանուններով:
Այս ամենն Ադրբեջանն անում է աշխարհին շոկի մեջ գցելու և հայկական կողմի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու համար:
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը հավաստիացնում է, որ սա առաջին մեծածավալ գործողությունն է մեր կողմից, սակայն միակը չպետք լինի:
ArmAr.am












