Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ինչքանո՞վ է արդարացված գազի գնի թանկացումը

Փետրվար 24, 2010թ. 17:15

Այսօր` ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամին  «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն առնչվում էր առաջիկայում գազի սակագների նախատեսվող թանկացումներին։ Պատգամավորի կարծիքով այդ թանկացումը արդարացված չէ, քանի որ 140% թանկացումների պարագայում, չի բարձրացել ազգաբնակչության գնողականությունը, ուստի՝ ազգաբնակչությունը  սոցիալապես պաշտպանված չէ։

Ի պատասխան պատգամավորի հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանելով ստեղծված իրավիճակը նշեց, թե ՀՀ նախագահը կառավարությանը  հանձնարարել է միջոցներ  ձեռնարկել ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու ուղղությամբ: Վարչապետի խոսքով, կառավարությունն արդեն իսկ աշխատում է, որպեսզի սոցիալապես անապահով խավերը գնաճից պաշտպանված լինեն։

Ինչ վերաբերում է գազի գների թանկացմանը, ապա  վարչապետը նշեց, որ այդ խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովը գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին դեռևս չի տվել իր եզրակացությունը, ուստի՝ կառավարությունն առայժմ ձեռնպահ է մնում այդ խնդրի հետ կապված մեկնաբանություններից։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն