Սերժ Սարգսյանը կհանդիպի կուսակցության ղեկավարների հետ
Սեպտեմբեր 17, 2009թ. 12:32
Այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Հայաստանում գրանցված այն կուսակցությունների ղեկավարների հետ, ովքեր ընդունել են նրա հրավերը՝ համատեղ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը. սեղանին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն են:
Ասենք, որ նման ֆորմատով նախագահը երրորդ անգամ է հանդիպում կուսակցապետերին: Նախորդների ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդիրն ու տնտեսական ճգնաժամը:












