Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Սամվել Ֆարմանյան. «Կիեւում Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում տեղի չի ունենալու»

Փետրվար 24, 2010թ. 18:17

20090310021231SamvelFarmanyanՈւկրաինայի մայրաքաղաքում, նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպում նախատեսված չէ եւ տեղի չի ունենալու:

Այդ մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, որ կայանալու է փետրվարի 25-ին, սպասվում է հարյուր օտարերկրյա պատվիրակությունների ժամանում:

Արարողությանը հայկական պատվիրակությունը գլխավորելու է նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ թուրքական պատվիրակությունը՝ նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երդմնակալության արարողությանն իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Լատվիայի նախագահները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն