Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Տիգրան Սարգսյան.«Կառավարությունը ցանկանում է բոլոր տնտեսվարողներին ներգրավել գործունեության օրինական դաշտ»

Փետրվար 24, 2010թ. 19:50

tigran sargsyanԱրդեն մի քանի օր է, որ ոսկու շուկաների աշխատակիցները բողոքի գործողություններ են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման դեմ:

Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  պատգամավորները  խնդրել են վարչապետին մեկնաբանել Հայաստանի ոսկու շուկաներում ստեղծված իրավիճակը:

«Կառավարությունը ցանկանում է բոլոր տնտեսվարողներին ներգրավել գործունեության օրինական դաշտ, բայց որոշները չեն ցանկանում դա: Սակայն մենք հետագայում էլ հետեւողական ենք լինելու այդ հարցում: Եթե տնտեսվարողների գործունեության մեջ կան խախտումներ, մենք կարձանագրենք եւ համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք»,- հայտարարել է Սարգսյանն ու հավելել. «Ցավոք, Հայաստանում դեռ կան տնտեսվարողներ, որոնք չեն ցանկանում աշխատել օրենքի դաշտում, բայց կառավարությունը եղել և մնալու է հետևողական այդ հարցում»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն