Գլխավոր » Լրահոս

Հայաստանի գլխավոր դատախազը խոստացել է

Փետրվար 24, 2010թ. 18:00

output_fileՓետրվարի 24-ին «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բռնության էր ենթարկվել Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ:

Այսօր Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստացել է պարզել  ֆոտոլրագրողի վրա կատարված հարձակման պատճառը:

Դատախազության կոլեգիայի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Շամշյանը կատարվածի մասին տեղեկացրել է ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին: Վերջինս պահանջել է դեպքի մասին գրավոր հաղորդում ներկայացնել: «Ես որպես գլխավոր դատախազ, պահանջում եմ, որ Դուք ներկայացնեք մեզ Ձեր տեսանյութը եւ ձայնագրությունը, որպեսզի մենք պարզելու հնարավորություն ունենանք»»,- ասել է պրն  Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ այդ օրը լրագրողը դատախազության շենքի մոտ փորձել է լուսանկարել դատախազության աշխատակիցներին, երբ իր վրա է հարձակվել 30-ամյա մի երիտասարդ, նա լրագրողի հասցեին սեռական հայհոյանքներ է տեղացել եւ մի քանի րոպե շարունակ հարվածներ հասցրել Շամշյանի դեմքին ու մարմնի այլ մասերին: Ի դեպ, պարզվել է, որ հարձակում կատարած անձը  ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակից է:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն