Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կառավարությունը մտահո՞գ է անապահով խավի ճակատագրով

Փետրվար 24, 2010թ. 20:15

«Մոտ ժամանակներս միջոցառումների փաթեթը կուղարկվի նախագահին եւ կներկայացվի հանրությանը։ Մշակված միջոցառումների թիրախում են հասարակության անապահով շերտերը, ում վրա թանկացումներն ամենաշատը կանդրադառնան։ Կառավարությունը անապահով խավերի համար փոխհատուցման միջոցներ կգտնի»,- այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետի խոսքը վերաբերել է գազի եւ ջրի սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան.«Կառավարությունը մշտապես մանրամասնորեն քննարկում է սակագների բարձրացման հայտերը, եւ եթե դրանք անհիմն է համարում, մերժում է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կներդնի առավելագույն ջանքերը՝ գների աճը կանխելու համար։  Քանի որ  հաճախ գների բարձրացումն արդարացված է լինում։ Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այն պայմանավորված է Հայաստան գազի ներկրման գնի բարձրացման հետ»,- ասել է նախարարը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն