Ադրբեջանում զբաղված են Խոջալուի կեղծիքը մոգոնելով
«Այսօր ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Խաջալուի շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու համար, որպեզի շեղի միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթի ողբերգական դեպքերից»,- այսօր ասել է փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա նկատել է, որ ադրբեջանցիներն իրենց կեղծ քարոզչությունը ազդեցիկ դարձնելու նպատակով օգտագործում են տարբեր միջոցներ, օրինակ, զոհված երեխաների լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք ոչ մի առնչություն չունեն Խոջալուի հետ:
Հայ փորձագետները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ադբեջանցիները աշխարհով մեկ տարածում են լուսանկարներ, որոնցում իրականում պատկերված են Թուրքիայում կազմակերպված ջարդերի հետևանքով սպանված քրդեր, Սերեբրենիցայի (Բոսնիա և Հերցոգովինիա) ջարդերի զոհեր, տարբեր երկրներում տեղի ունեցած երկրաշարժերից մահացած երեխաներ և այդ ամենը ներկայացվում է իբրև Խոջալուում տեղի է ունեցած դեպքեր:
Ինչպես տեղեկացրեց փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Ադրբեջանը պետական հսկայական միջոցներ է տրամադրում Խոջալուի մասին մեծաքանակ գրքեր տպագրելու և տեսանյութեր պատրաստելու համար. փաստորեն այդ հսկայական միջոցները տրամադրվում են նյութեր մոգոնելու և աշխարհով մեկ Խոջալու- կեղծիքը տարածելու համար:
ArmAr.am












