Գլխավոր » Լրահոս

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կիև

Փետրվար 25, 2010թ. 11:39

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ի առավոտյան մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ՝ մասնակցելու նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը: Այս պահին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյան, Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյան կազմով, արդեն ժամանել է Կիև:

Այս մասին հայտնում է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Տեղեկացնենք, որ  Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությանը մասնակցելու են 11 երկրների առաջնորդներ: Իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Լատվիայի նախագահները:

Թուրքական պատվիրակությունը գլխավորում է նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Նախօրեին նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն արդեն իսկ տեղեկացրել էր, որ Սարգսյան-Գյուլ հանդիպում նախատեսված չէ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն