Գլխավոր » Լրահոս

Դավիթ Հարությունյանը պաշտոնավարեց ընդամենը մի քանի ամիս

Փետրվար 25, 2010թ. 11:15

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի նախագահին:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը, միաժամանակ  հայտնել` քանի դեռ նախագահը չի ընդունել հրաժարականը, այս պահին Դավիթ Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել:

Այս պահին դեռ անհայտ է, թե  ով է փոխարինելու Դավիթ Հարությունյանին:

Տեղեկացնենք, որ վերջինս պաշտոնավարեց ընդամենը մի քանի ամիս:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն