Ամերիկյան ռազմանավը Փոթիի ծովային ավազանում
Փետրվար 25, 2010թ. 13:57
Փոթիի ծովային ավազան է մտել ամերիկյան FFG32 «JOHN HALL» ռազմանավը: Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ամերիկյան ռազմանավում տեղի են ունենալու ափամերձ պաշտպանության ուժերի վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններ: Մարտի 1-ին ամերիկյան նավը մեկնելու է Բաթում, որտեղ մասնակցելու է Թուրքիայի հետ սահմանին` Գոնիոյում, Վրաստանի ափամերձ սահմանակետի բացման արարողությանը:
ArmAr.am












