Ուկրաինայի նախագահ. «Նախարարների խորհրդում չպետք է աշխատեն քաղաքական մատուցողներ»
Փետրվար 25, 2010թ. 14:17
«Չնայած առկա դժվարություններին` Ուկրաինան կարելի է դուրս բերել ճգնաժամից»,- իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը: «Պետությունը պետք է դուրս բերել արագ զարգացման ճանապարհ, և ես գիտեմ դա ինչպես անել: Անհրաժեշտ է առաջին հերթին բարեփոխել պետական կառավարման ամբողջ համակարգը, ձևավորել գործուն և ունակ գործադիր իշխանություն, որն զբաղվի տնտեսության բարեփոխմամբ: Նախարարների խորհրդում պետք է աշխատեն պրոֆեսիոնալներ և ոչ թե քաղաքական մատուցողներ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
ArmAr.am












