Թուրքիայի նպատակն է` Հայոց Ցեղասպանության փաստը պատմաբանների քննարկման նյութ դարձնելը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը ասել է. «Թուրքիային չի հետաքրքրում` Հայաստանը կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ, քանի որ արդեն հաստատել է իր դիրքորոշումն այդ հարցում»:
Դեսպանը նաև անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մարտի 1-ին սպասվող քննարկմանը: Նա հայտարարել է. «Ամերիկացի օրենսդիրներն իրենց գործով չեն զբաղվում». «Քաղաքական գործիչները պետք է զբաղվեն իրենց գործով, իսկ պատմաբանները` պատմությամբ»: Այս հայտարարությամբ դարձյալ ի ցույց է դրվում թուրքերի հիմնական նպատակը, այն է` կասեցնել աշխարհում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը և այն դարձնել, ընդամենը, պատմաբանների հանձնաժողովի քննարկման նյութ:
ArmAr.am












